«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ռևմատոլոգներ Նունե Մանուկյանը, Աննա Սարգսյանը և Սոնա Մարդոյանը Աթենքում մասնակցել են «Համակարգային սկլերոդերմիայի 9-րդ միջազգային կոնգրեսին»։
Մեր բժիշկները կոնգրեսին ներկայացրել են գիտական աշխատանք, որը նվիրված էր համակարգային սկլերոդերմիա ունեցող պացիենտներին։ Վերլուծվել են պացիենտների տվյալները և համեմատվել արհեստական բանականության (AI) վերլուծության հետ։
Ստացված արդյունքները խոստումնալից են․ առաջարկվել է ստեղծել մուլտիմոդալ AI մոդել, որը որոշակի տվյալներ մուտքագրելու դեպքում կարող է վաղաժամ կանխատեսել ներքին օրգանների ախտահարման ռիսկը համակարգային սկլերոդերմիա ունեցող պացիենտների մոտ։ Սա ապագայում կարող է ունենալ մեծ կիրառություն։
Գիտական աշխատանքի ներկայացումն անցել է ինտերակտիվ քննարկումներով, հնչել են բազմաթիվ հարցեր։
Համալսարանական հիվանդանոցում կարևորում են երիտասարդ մասնագետների ակտիվ մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, որոնք նոր գիտելիքների, փորձի և մասնագիտական կապերի ձեռքբերման լավագույն հնարավորությունն են ստեղծում։
.png)